Կառավարական ուժերն Աֆղանստանում սպառնացել են թալիբներին

Կառավարական ուժերն Աֆղանստանում սպառնացել են թալիբներին

Աֆղանստանի կառավարական ուժերը սպառնացել են թալիբներին սկսել գրոհ, եթե այս շաբաթվա ընթացքում վերջիններս չդադարեցնեն իրենց հարձակումները կառավարական օբյեկտների վրա։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ռազմական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ասադուլլա Խալիդը։

«Աֆղանստանի զինված ուժերը կմնան պաշտպանական ռեժիմում մինչեւ այս շաբաթվա վերջ, համաձայն նախագահ Աշրաֆ Ղանիի ցուցումի, համաձայն ԱՄՆ եւ թալիբների միջեւ կնքված համաձայնագրի, սակայն եթե «Թալիբանը» չդադարեցնի իր հարձակումները մինչեւ շաբաթվա վերջ, ապա մեր զորքերը կսկսեն ամենուրեք գրոհել թշնամու վրա»,- ասված է հայտարարության մեջ։