Մենք խախտում ենք հայտարարված լռությունը

Մենք խախտում ենք հայտարարված լռությունը

Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի արդյունք: Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ:

Մենք վստահ ենք Վլադիմիր Գասպարյանը արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար: Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում և պարբերաբար հանդես ենք  գալու հրապարակումներով:

Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան