Դարձել է Zara-ի դեմքը

Դարձել է Zara-ի դեմքը

Բրիտանացի սուպերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսը դարձել է Zara-ի նոր հավաքածուի դեմք։ Այս մասին հայտնում է HarpersBazaar-ը։ Նա մասնավորապես գովազդելու է Zara-ի նոր, իսպանական «Into the night» հավաքածուն։ Այն ստեղծվել է Փարիզի գիշերային կյանքի ներշչմամբ։

Նկարահանումների իրականացման համար պատասխանատու են եղել նորաձեւության ոլորտի հայտնի լուսանկարիչ Դեւիդ Սիմսն ու ֆրանսիացի նորաձեւության խմբագիր եւ ոճաբան Էմանուել Ալտը։ Հավաքածուի հիմնական գույներն են դարձել՝ ձեւը, արծաթափայլն ու սպիտակը։ Դրանք, ըստ հավաքածուի հեղինակների, իդելական են տոնական զգեստապահարանի համար։