Մարդկանց հոգին այս աբսուրդին էլ չի կարող դիմանալ

Մարդկանց հոգին այս աբսուրդին էլ չի կարող դիմանալ

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ընդդիմադիրների հետ, չի տեղավորովում ոչ միայն իրավական, այլև մարդկային և բարոյական տրամաբանության մեջ: Արժեզրկվում են հոդվածներ, որոնք հստակ ամրագրված են մեր օրենսգրքերում: Մարդկանց մեղադրում են այնպիսի մեղքերի մեջ, որոնք առհասարակ ապացուցելի չեն, դատական համակարգը դարձել է բացարձակ կառավարելի: Այսինքն` ինչի դեմ մենք պայքարում էինք 2018 թվականին և հույս ունեինք, որ հեռախոսազանգերով դատաիրավական գործերի հանգուցալուծումներ այլևս չեն լինի, սակայն ինչպես տեսնում ենք` իրականությունն այլ է: Այսօր ունենք մի սարսափելի դաժան իրավիճակ: Մարդկանց հոգին այս աբսուրդին էլ չի կարող դիմանալ: Եթե քեզ մեղադրում են անտրամաբանական մեղքերի համար, եթե ամեն բան կեղծ է ու հորինված, մարդը կարող է հասնել խելագարության: Այսօրվա քաղաքական ուժն ուզում է ցույց տալ, թե ինքն ամենազոր է», - նշում է ԵՊՀ դոցենտ, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը: Նրա պնդմամբ` մեր հասարակությունը երբեք այսչափ չարացած չի եղել:

«Անգամ 90-ականներին, երբ նոր պետք է սկսվեր Արցախյան առաջին պատերազմը, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների առաջ, մենք այսպիսի բաժանված ու պառակտված հասարակություն չենք ունեցել: Մեկը մյուսի մահով են ուրախանում այժմ, բաժանվել են ճամբարների, սա ուղղակի սարսափելի է», - իր խոսքը եզրափակում է Նարինե Դիլբարյանը: