ՌԴ-ն պատրաստվում է հարվածել մեր նավահանգիստներին․ Ուկրաինայի ՊՆ

ՌԴ-ն պատրաստվում է հարվածել մեր նավահանգիստներին․ Ուկրաինայի ՊՆ

Ռուսաստանը ուժեր է հավաքում Ուկրաինայի նավահանգիստների և այլ ափամերձ ենթակառուցվածքների վրա նոր հարձակումների համար։ 

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը, հայտնում է «Strana.ua»-ն։

Նրա խոսքով, ռադիոգաղտնալսումներից իրենք տեղեկատվություն են ստանում, որ Ռուսաստանը ուժեր է հավաքում ափամերձ ենթակառուցվածքների վրա հարձակումները մեծացնելու համար: 

Գումենյուկը պնդում է, որ ռուսները թույլ չեն տալիս քաղաքացիական նավերին շարժվել դեպի ուկրաինական նավահանգիստներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ռուս զինվորականները հերթական հարվածն էին հասցրել Օդեսայի շրջանին։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է Դանուբի նավահանգստային ենթակառուցվածքը։ Հարվածների արդյունքում ավերվել է հացահատիկով անգարը, վնասվել են այլ պահեստներ։