Նախագահի թեկնածուն քվեարկելու է եկել զրահաբաճկոնով (տեսանյութ)

Նախագահի թեկնածուն քվեարկելու է եկել զրահաբաճկոնով (տեսանյութ)

Քրիստիան Սուրիտան, ով Էկվադորի նախագահի թեկնածու է դարձել «Ստրոյ» շարժման ներկայացուցիչ, օրերս նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանված Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի փոխարեն, ընտրատեղամաս է եկել սաղավարտով և զրահաբաճկոնով։ Այդ կադրերը հեռարձակել է Ecuavisa հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը մի քանի զինված ոստիկանների ուղեկցությամբ լքել է քվեախուցը։ Ինչպես երևում է այլ ընտրատեղամասերում արված կադրերում, մյուս թեկնածուները նույնպես քվեարկել են անվտանգության ուժեղացված միջոցներով, բայց առանց անձնական զրահապաշտպանության։

Հավելենք, որ Էկվադորում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայացել են երեկ՝ օգոստոսի 20-ին։ Բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարում է ութ թեկնածու։ 

Քվեարկությունն ընթացել է արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո, ով սպանվել էր օգոստոսի 9-ին Կիտոյում՝ նախընտրական հանրահավաքին մասնակցելուց հետո: