Մենք լուրջ համաճարակաբանական իրավիճակի առջև ենք կանգնած.ԱՀԿ

Մենք լուրջ համաճարակաբանական իրավիճակի առջև ենք կանգնած.ԱՀԿ

Համաշխարհային համաճարակային իրավիճակի բարդացումը Բալկանյան տարածաշրջանի երկրներում և ամբողջ Եվրոպայում կապված է COVID-19-ի դեմ պաշտպանական միջոցների չկատարման հետ և պահանջում է ուժեղացնել վերահսկողությունը իշխանությունների կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Բելգրադում գտնվող գրասենյակից:

Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները նշել են, որ հուլիս-օգոստոս ամիսներին կորոնավիրուսից հիվանդների թվի աճը և կորուստները կապված են մեղմացնող միջոցառումների և սահմանների մասնակի բացման հետ:

«Մենք լուրջ համաճարակաբանական իրավիճակի առջև ենք կանգնած ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ Եվրոպայում, կարևոր է, որ բոլոր երկրները համակարգված և որոշիչ կերպով արձագանքեն իրավիճակին։ Սա նշանակում է՝ ստուգել կասկածելի դեպքերը, նրանց կապերը, կարանտին մտցնել վարակված հետ կոնտակտ ունեցողների համար, պահպանել հեռավորություն, կրել դիմակներ, պահպանել շնչառական և ձեռքի հիգիենան»,-գործակալությանը հայտնել են ԱՀԿ գրասենյակից: