16 մլն 800 հզր. դրամով ձեռք է բերվել 8 հակակարկտային կայան

16 մլն 800 հզր. դրամով ձեռք է բերվել 8 հակակարկտային կայան

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետարանը ձեռք է բերել թվով 8 հակակարկտային կայան: Շիրակ, Ջաջուռ, Կրաշեն, Կարմրաքար բնակավայրերում ավարտվել են հակ։ակարկտային կայանների տեղադրման աշխատանքները, ևս 4 հակակարկտային կայան տեղադրվելու են Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի բնակավայրերում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16.800.000 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 8.400.000 դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 8.400.000 դրամ: