Ամոթալի է, որ Եվրոպան ունի Ալիևի կարիքը․ գերմանացի գործիչը լուսանկարներ է հրապարակել

Ամոթալի է, որ Եվրոպան ունի Ալիևի կարիքը․ գերմանացի գործիչը լուսանկարներ է հրապարակել

Հոլգեր Շմիդտը գերմանացի մանկավարժ է, հասարակական գործիչ, ով վերջին տարիներին ապրում է Երևանում, աշխատում և դասավանդում է քոլեջում և դպրոցում։

Ի թիվս այլ նախաձեռնությունների, գերմանացին պարբերաբար է դրամահավաքներ է կազմակերպում, որոնցից վերջինը նախաձեռնել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնելու նպատակով։

Շմիդտը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել եվրոպացի առաջնորդների շահադիտական հարաբերությունները ոճրագործ Ալիևի հետ՝ կից հրապարակելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած լուսանկարները․

«Ինձ համար՝ որպես գերմանացու, սրանք ամոթալի պատկերներն են։ «Լավ բռնապետի» և «վատ բռնապետի» տարբերակումը՝ կախված շահերից, անհեթեթ իրականություն է։ Ապշել կարելի է, թե ինչպես են թույլ տալիս, որ երեխաներն և նրանց հարազատներն ամիսներով սսովամահ լինեն, որ զինվորականները հարված հասցնեն և սպանեն մարդկանց, դիտել, թե ինչպես են մարդիկ փախչում հրթիռներից և անօդաչու սարքերից, ինչ է թե՝ տնտեսական իմաստով ունեն ռազմատենչ Ալիևի կարիքը»։