Առնվազն 800 մլն x 3 գումար է ներդրվել այդ շենքի կառուցման համար

Առնվազն 800 մլն x 3 գումար է ներդրվել այդ շենքի կառուցման համար

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին առնչվող գործով որպես մեղադրյալ է անցնում նաև գործարար Արման Պետրոսյանը։ Նրան ևս մեղադրանք է առաջադրվել, վերջինս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամաբ 2 ամսով կալանավորվել է։

Մենք զրուցեցինք Պետրոսյանի պաշտպան Տիգրան Խուրշուդյանի հետ։

- Տարածված հայտարարության մեջ կար մի արտահայտություն, որ Պետրոսյանին որոնում են, և միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ձեր պաշտպանյալը փախուստի մե՞ջ էր կամ գուցե անհետացե՞լ էր քննիչների տեսադաշտից։

- Փնտրում են․․․, չեն բացառում, որ նման տեղեկություն ևս գուցե հրապարակված լինի, բայց ես լսեցի, որ գրված է եղել, որ հայտնաբերվել է։ Նորմալ մարդկային շփման մեջ «հայտնաբերվել է»-ն, իմ կարծիքով նշանակում է, որ փնտրել են ու հայտնաբերել են, այսինքն՝ վերջինս խուսափել է, հեռախոսազանգով, այցոլվ կամ ծանուցագրի միջոցով կանչել են, և վերջինս խուսափե է ներկայանալ համապատասխան իրավապահ մարմնի կանչով, և ինչ-որ ճանապարհներով, համապատասխան օպերատիվ աշխատատանքով հայտնաբերել են։ Դա իրականությանը չի համապատասխանում, Արման Պետրոսյանը փաստաբանի հետ միասին ներկայացել է Երևան քաղաքի քննչական վարչություն, փաստաբանի միջոցով է տեղեկացել, որ իրեն հրավիրել են քննչական վարչություն, և Երևան վերադառնալուն պես, այդ ընթացքում Երևանում չի եղել, փաստաբանն էլ համապատասխան գրությամբ դիմել է, որ մի քանի ժամվա ընթացքում կվերադառնա և կներկայանա, ինչև տեղի է ունեցել․ կամովին, առանց որոշակի ուղեկացության, բացի փաստաբանից։

- Մեղադրանքում նշվում էր, որ կեղծ ներդրումային ծրագիր է ներկայացվել 800 մլն դրամի չափով, գնվել է այդ հողատարածքը, և պետությանը պատճառվել է 966 մլն դրամի վնաս։ Կպարզաբանե՞ք, թե ի՞նչ նկատի ունի քննչականը, երբ ասում է՝ կեղծ ներդրումային ծրագիր, ի վերջո՝ շինությունը, որը պիտի կառուցվեր, կառուցվե՞լ է, թե՞ ոչ։

- Կեղծ ներդրումային ծրագիր ասվածը․․․, դա 2012 թվականի՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ծրագիրն է, այսինքն՝ համաձայնեցված է եղել կառավարության որոշմամբ։ Ընկերության կողմից առաջարկ է արվել Մշակույթի նախարարության, Չայկովսկու անվան դպրոցի և Երևան համայնքի մասնակցությամբ կառավարության որոշում է ընդունվել, և համապատասխան պայմաններ են սահմանվել, թե ով ինչ պետք է անի։ Դրանից հետո այլ առաջարկ է եղել, կառավարության որոշմամբ նույնպես փոփոխություններ են եղել։ Ես կառավարության որոշման մասին կարող եմ խոսել, որովհետև այն հրապարակված է, գաղտնիք չէ, և վարույթն իրականացնող մարմինը նույնպես այն ներկայացրել է։ Հաջորդիվ 3-րդ կառավարության որոշումն է կայացվել նույն տարածքի հետ կապված, նույն ընկերության վերաբերյալ և մնացած նույն շրջանակներով։ Ծրագիրը՝ ընկերության պարտավորությունների մասով իրականացվել է մինև 2015-16 թվականները։ պարտավորությունները կատարվել են, և պետական իրավասու մարմինների կողմից տրվել են համապատասխան փաստաթղթեր, գրավի պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը ընդունվել է, և համապատասխան ակտերով ընդունվել է ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, գրավի իրավունքը ազատվել է, դրանից հետո նոր այդ ընկերության բաժնեմասը ձեռք է բերել Արման Պետրոսյանը։ հետո մի քիչ ավելի թանկ գնով վաճառել է այլ անձի, նույն օրը իր ծնողի կողմից ձեռք է բերվել մյուս 50 տոկոս բաժնեմասը։ Այսինքն՝ մի բաժնեմասը նա գնել իրական գնով և իրական գնից մի քիչ ավելի բարձր վաճառել է, և գնել է մյուս 50 տոկոս բաժնեմասը։ Երբ այդ բաժնեմասերի ձեռքբերման գործընթացը եղել է․ Արման Պետրոսյանի և մնացած մեղադրյալների միջև այլևս որևէ բան չի եղել, այսինքն՝ ընկերությունը պետության հետ իր բոլոր հարաբերությունները ավարտած է եղել, պարտավորությունները կատարած է եղել, փաստաթղթերը ներկայացվել են, նոր մենք գնացել ենք այդ գործարքներն անելու, այսինքն՝ ընկերության բաժնեմասերն ենք ձեռք բերել ։ Մյուս մեղադրյալների մասով, իհարկե, ես ոչինչ չեմ կարող ասել, գործի քննության ընթացքում կպարզվի։ Ասածս հետևյալն է, որ Արման Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ ժամանակահատվածում որ ինքը այդ ընկերության հետ որևէ կապ չի ունեցել։ Ավելին ասեմ՝ ընկերության մասնակիցների և մյուս բոլոր մեղադրյալների հետ որևէ առնչություն, որևէ կապ չի ունեցել, որը ընդունում է նաև վարույթն իրականացնող մարմինը։

- Կառուցված շինությունը ի՞նչ բնույթի է, և այդ տարածքում Արման Պետրոսյանը հյուրանոց ունեցե՞լ է։

- Պուշկինի 25 շենքը՝ նախկին ԱԻՆ-ի շենքն էր, նույն կառավարության որոշմամբ այդ ծրագիրն էլ է իրականացվել։ Ինքը Դավաթաշեն թաղամասում՝ ԱԻՆ-ի կողքը կառուցել է 9 հարկանի շենք՝ փրկարար ծառայության համար, ամբողջությամբ վերանորոգված հանձնել է պետությանը, պետությունն ընդունել է, և տվել այդ Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը՝ վերակառուցման իրավունքով, վերջինս վերակառուցել է, մինչև 8-րդ հարկը չի օտարել։ Այսօր շատ խոշոր հյուրանոցային բրենդի հետ նախնական բանակցությունների արդյունքում պլանավորված էր, որ սեպտեմբեր ամսին վերջիններիս պաշտոնատար անձինք գան և կնքվի պայմանագիր։ Այսինքն՝ հյուրանոցային բիզնեսում բավականին լուրջ բրենդ է, բարձրակարգ, հինգաստղանի հյուրանոցների ցանց է։ Հիմա չգիտեք, թե ինչպես է լինելու, որովհետև առանց իրեն այդ գործարքը չենք կարող պատկերացնել, թե ինչպես է իրականացվելու այս պայմաններում։ Այդ շենքի կողքի 300 մետր քառակուսի մակերեսով հողմասի գործարքն է եղել՝ «Սոխոսենթր» ընկերությանը պատկանող։

- Արման Պետրոսյանը իրեն առաջադրված մեղադրանքը ընդունո՞ւմ է։

- Ընդհանրապես չի ընդունում։

- Նրա ձերբակալման հետ կապված քաղաքական ենթատեքստ կա՞։

- Արման Պետրոսյանը քաղաքական գործունեության հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի, նա իմ 15 տարվա ընկերն է, ես լավ գիտեմ։ Քաղաքական որևէ ուղղորդվածություն, ուղղություն չունի, նա այն մարդկանցից է, որ անում է իր աշխատանքը։ Կառուցապատման ոլորտի անձ է, իրեն այդպես էլ ճանաչում են, և ընդհանրապես առիթ չեմ ունեցել նկատելու, որ որևէ քաղաքական շարժման մասնակից դարձած լինի։ Ինքը իր աշխատանքն է կատարում բացառապես իր ոլորտի բիզնեսի շրջանակներում։

- Այնուամենայնիվ օգտագործվում են «կեղծ ներդրում» և պետությանը պատճառված վնաս» հասկացությունները՝ 966 մլն դրամի չափով։ Ձեր դիրքորոշմամբ պետությանը վնաս պատճառվե՞լ է, և եթե այո, ապա ինչքա՞ն։

- Ես չեմ ուզում մտնել այն հատված, որը Արման Պետրոսյանի՝ ընկերությանը մասնակից դառնալու պահից առաջ է եղել։ Առհասարակ լինում է, որ, օրինակ, ներկայացվում է Ձեր նած 800 մլն դրամ ներդրումային ծրագիր, դրա շրջանակներում, օրինակ, ընկերությանը որոշակի լիազորություններ են տրամադրում, հետո ինքը այդ իրավունքներից կամ լիազորություններից օգտվում է ու այդ ծրագիրը չի իրականացնում։ Հիմա ես գիտեմ, որ առնմազն 800 մլն x 3 գումար է ներդրվել այդ շենքի կառուցման համար։Այդ որտե՞ղ եղավ, որ 800 մլն-ի պարտավորությունը չի կատարվել, եթե 3 անգամ ավել ներդրում է իրականացվել, բանկի փաստաթղթերը կան։ Այսինքն՝ դա արվել է օֆիցիալ՝ բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, և այդ ամբողջ շարժը կառուցապատման և մնացած շարունակության, առկա է։

- Արման Պետրոսյանը մյուս մեղադրյալների հետ ընկերական կամ ազգակցական հարաբերություններ ունի՞, այնտեղ նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի անունը կար։

- Ես պաշտոնապես հայտարարում եմ, դատական նիստի ժամանակ Արման Պետրոսյանը ևս պաշտոնապես հայտարարել է, և այդ փաստական հանգամանքը նաև վարույթն իրականացնող մարմինն է ընդունում, որ որևէ մեկի հետ որևէ առնչություն Արման Պետրոսյանը չի ունեցել, որևէ ապացույց առկա չէ նաև իրենց ներկայացրած միջնորդության մեջ։ Այսինքն՝ մյուս մասնակիցներն էլ չեն հայտարարել, չեմ պնդել և անգամ կեղծ ցուցմունքն էլ չի տրվել այդ մասին, որ որևէ մեկը որևէ անգամ առիթ է ունեցել անգամ ծանոթը լինելու Արման Պետրոսյանի, բացի այն անձից, որի միջոցով այդ բաժնեմասերի առուվաճառքի գործարքն է եղել 2016 թվականին, իսկ այդ ժամանակ ծրագրերը, ներդրումներ, գործարքներ, այդ ամենը ավարտված է եղել։ Որևէ կերպ՝ ո՛չ փայատեր, ոչ գործադիր մարմնի ղեկավար Արման պետրոսյանը որևէ գործառույթ չի ունեցել ու չի իրականացրել այդ ամբողջ գործարքների ընթացքում։ Այս պահին էլ ինքը փայատեր չէ, երկու ֆիզիկական անձինք են փայատեր, որոնցից մեկը ազգակցական կապի մեջ է, մյուսը՝ ընկերական, և իրական սեփականատերերը իրենք են ընկերության։ Ընկերությունը նաև ունի տնօրեն։