Խուզարկում՝ Ճապոնիայի ԱԳ նախարար տեղակալի գրասենյակում

Խուզարկում՝ Ճապոնիայի ԱԳ նախարար տեղակալի գրասենյակում

Տոկիոյի դատախազները ներխուժել են Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Մասատոսի Ակիմոտոյի գրասենյակը, ով զբաղեցնում է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլար կաշառքի գործով հողմային էներգիայի ընկերության շահերի լոբբինգի համար։
Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Asahi թերթի աղբյուրների համաձայն՝ խոսքը մոտ 30 մլն իենի (մոտ 201 հազար ԱՄՆ դոլար) գումարի մասին է, որը Ակիմոտոն իբր ստացել է Տոկիոյում տեղակայված Japan Wind Development ընկերությունից 2021 թվականից մինչ օրս։
Ինքը՝ Ակիմոտոն, դեռ չի պատասխանել համապատասխան հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին։ 
Japan Wind Development-ը հերքել է մեղադրանքները և ասել, որ իրենք «օբյեկտիվ ապացույցներ» ունեն, որ ընկերությունը կաշառք չի տվել պատգամավորներին կամ որևէ պետական ​​ծառայողի:

2018 թվականին պատգամավորը զբաղեցրել է Պետական ​​հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնը։ 

Ճապոնիայի պատգամավորներն իրավունք ունեն նվիրատվություններ ստանալ իրենց աջակիցներից, սակայն պետք է հայտարարագիր ներկայացնեն, ինչի չի արել Ակիմոտոն։