Վրաստանը մտադիր չէ ուժով վերադարձնել իր տարածքները․ Զուրաբիշվիլի

Վրաստանը մտադիր չէ ուժով վերադարձնել իր տարածքները․ Զուրաբիշվիլի

«Մեր քաղաքականությունը չի փոխվել ու չի փոխվելու, Վրաստանը մտադիր չէ ուժով վերադարձնել իր տարածքները». Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Անվտանգության Խորհուրդը պետք է քննարկի Աբխազիայի և Ցխինվալիի արձագանքները, որպեսզի անջատողականները չօգտագործեն այդ իրադարձությունները բնակչության մեջ անտեղի վախեր առաջացնելու համար:  Մեր քաղաքականությունը չի փոխվել ու չի փոխվելու, Վրաստանը չի պատրաստվում բռնի ուժով վերադարձնել իր տարածքները։

Դա պետք է ասել և կրկնել։ Վերջապես, անհրաժեշտ է շարունակել տեղեկատվության փոխանակումն ու սերտ հարաբերությունները մեր գործընկերների հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին