Փաշինյանի դուստրերը մասնակցել են Ծաղկազարդի տոնին (լուսանկարներ)

Փաշինյանի դուստրերը մասնակցել են Ծաղկազարդի տոնին (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին: Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Այսօր Ծաղկազարդն է, ի հիշատակ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ժողովուրդը Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերն ու իրենց հագուստը փռելով ճանապարհի վրա»: