Բաքուն չի՞ ուզում նեղացնել ՌԴ-ին․ Զատուլինը՝ ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահների մասին

Բաքուն չի՞ ուզում նեղացնել ՌԴ-ին․ Զատուլինը՝ ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահների մասին

Օկուպացված Արցախից հայ բնակչության տեղահանումից հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են դարձել։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռևս չի բարձրացրել ռուսական զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի «Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում»։

«Այսօր Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Փաստորեն, քանի որ Ղարաբաղում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ հարց չի բարձրացրել դրանց դուրսբերման մասին միայն այն բանի համար, որ դա Ռուսաստանում չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, որպես Ռուսաստանի Դաշնությունից դուրս մեր զինվորականների ներկայությանը պատճառված վնաս։ 
Բայց իրականում մեր խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասել է նա Gazeta.ru-ին։