Պատերազմին կա այլընտրանք

Պատերազմին կա այլընտրանք

«Տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է  քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհրդի» հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,- ասել է Այվազյանը։