Բնակչության պատվաստման գործընթացին կարող են ներգրավել ազգային գվարդիային

Բնակչության պատվաստման գործընթացին կարող են ներգրավել ազգային գվարդիային

ԱՄՆ Նյու-Յորքի նահանգապետ Քեի Խոչուլը հայտարարել է, որ դիտարկվում է նահանգում Ազգային գվարդիայի անձնակազմին բժշկական ուսուցման կազմակերպման հարցը, որից հետո նրանք կներգրավվեն արդեն կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բնակչության պատվաստման գործընթացին։

Նահանգապետ Խոչուլը նշել է, որ ներկայումս առկա է պատվաստման գործընթացն իրականացնող բուժաշխատողների լուրջ պակաս։ Նահանգապետի պաշտոնական կայքում հրապարակված նախագծում ասված է, որ նման լուծման չգնալու դեպքում հնարավոր է պատվաստման գործընթացում առաջանան լուրջ խնդիրներ՝ գործընթացի դանդաղման կամ ձգձգման տեսքով։

Մեկ այլ տարբերակի համաձայն, առաջարկվում է որակավորված բուժաշխատողներին, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական գործունեություն ծավալելու լիցենզիա եւ այլ նահանգներից են, ժամանակավորապես հրավիրել տեղում գործող բուշխատողներին օգնելու համար։