ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում խախտում չի հայտնաբերել․ Ավելորդ կառույց՝ անիմաստ որոշում 

ՄՊՀ-ն հեղուկ գազի շուկայում խախտում չի հայտնաբերել․ Ավելորդ կառույց՝ անիմաստ որոշում 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդում է, որ նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին: