Էրդողանը կրկին խոսել է Եվրոպայի հետ ունեցած խնդիրների եւ ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ներդրման մասին

Էրդողանը կրկին խոսել է Եվրոպայի հետ ունեցած խնդիրների եւ ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ներդրման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ վերջին շրջանում չափազանց հեռու է կառուցողական լինելուց։ Այս մասին նա ասել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այդ երկրի վարչաետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա նկատել է, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները չպետք է գերեվարված լինեն ԵՄ անդամ մի քանի երկրների ու Թուրքիայի միջեւ եղած երկկողմ հարաբերությունների կողմից, որոնք ներկայումս խնդրահարույց են։ Էրդողանը հիշեցրել է, որ իր երկրում չորս միլիոն փախստական է ապրում, սակայն Եվրոպայում ըստ արժանվույն չեն գնահատում իրենց ներդրած ջանքերը եւ փախստականների հյուրընկալման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Նա նշել է, որ իրենք 75 հազար մարդու մուտք Թուրքիայի տարածք արգելել են, որոնք եղել են 151 տարբեր երկրների քաղաքացիներ, մասնակցել են միջազգային առումով վտանգավոր ահաբեկիչների լիկվիդացմանը։ Ուշագրավ է այն, որ Էրդողանը քուրդ զինյալներին նույնպես որակել է որպես ահաբեկիչներ, համեմատելով ԻՊ գրոհայինների հետ։