Ենթարկվել են թուրքական հերթական նախապայմանին․ ինչու՞ է հենց Ռուբինյանը բանակցում

Ենթարկվել են թուրքական հերթական նախապայմանին․ ինչու՞ է հենց Ռուբինյանը բանակցում

Այո, Գեղամ Մանուկյանը քիչ առաջ շատ կարևոր մի հարց բարձրացրեց, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը Թուրքիայի հետ բանակցող է հանդիսանում, մասնակցում նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Փաստացի Ռուբինյանը մասնակցում է մի բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան։ Պաշտոնական լրահոսի համաձայն՝ բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ Այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիմա հարցը հետևյալն է, թե արդյոք Հայաստանի իշխանությունները փաստորեն հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» շաղկապում են միմյանց հետ։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին։ Թուրքերը դեռ 90-ականներին էին դա ուզում անել ու մշտապես ասում էին, թե հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ստացվում է նաև, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարզապես չի կարողանում կատարել իր գործառույթները ու Ռուբինյանին որպես նախկին արտգործնախարար գործուղում է բանակցությունների»,- հավելեց նա։