Ընկել են «Սուրբ ամենափրկիչ հիմնադրամին»  նվիրատվությունների հետևի՞ց

Ընկել են «Սուրբ ամենափրկիչ հիմնադրամին»  նվիրատվությունների հետևի՞ց

Գյումրեցիներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ Ոստիկանության 6-րդ վարչությունը մի քանի օր է իր մոտ է հրավիրում անձանց, որոնք տարիների առաջ նվիրատվություններ են արել «Սուրբ Ամենափրկիչ հիմնադրամին» և հիմա առաջարկում են, որ ցուցմունքներ տան Վարդան Ղուկասյանի դեմ։ Որ նրանք այդ գումարները տվել են։

Այսինքն՝ եթե նրանք գրում են, որ Ղուկասյանին տվել են, ուրեմն նա էլ պետք է ներկայացնի այդ ապացույցները՝ անդորագրեր և այլն։ 
Նշվեց, որ հրավիրվողները շատ-շատ են, գյումրեցի գործարարներ և մարդիկ, որոնց Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք հողահակտակցումներ են արվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, առանց անուն տալու, բայց հենց Վարդան Ղուկասյանին խոստացավ ծեփել ասֆալտին՝ գեյեր, Պապ թագավորի ու գենդերային փոխհրաձգություններից հետո։

Աղբյուրը նշեց, որ որևէ մեկին որևէ ծանուցում, բնականաբար, չի ուղարկվել, մարդիկ հրավիրվում են զանգերով։
«Հրապարակը» զանգահարեց նաև Վարդան Ղուկասյանին, հարցրեց այդ մասին։ Նա էլ ասաց՝ «Օօ, ես չգիտեմ, դուք գիտեք։ Ինչ-որ կա էս երկրում դուք գիտեք, ես ի՞նչ գիտեմ»։
Հետո Վարդան Ղուկասյանն ասաց․«Ես ոչ տեղյակ եմ, ոչ էլ նմանատիպ բան է եղել»։