Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը

Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու նպատակով։

«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տանում են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,-հայտնեց գնդապետը։

Նա հայտարարեց, որ ուզում է դիմել Փաշինյանին. «Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ ասելով թե Սերժը և Օհանյանը ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից։ Ուղիղ ասում եմ, որ հիմա էլ Փաշինյանն է ընկել, բոլորի հետևից, ինչքան հայրենասեր կա, որ ցանկանում են հայրենիք պահել, ոչ մի թիզ հող չտալ թուրքին, ադրբեջանցուն»,-հայտարարեց Ավետիսյանը։