Արամ Նիկոլյանն արել է հայ տղամարդուն վայել, թասիբով արարք

Արամ Նիկոլյանն արել է հայ տղամարդուն վայել, թասիբով արարք

Երեկ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրեց այն։ Նիկոլյանին ոստիկանները բերման ենթարկեցին, ապա ժամեր անց ազատ արձակեցին՝ առգրավելով վերջինիս բջջային հեռախոսն այն դեպքում, երբ վարույթ չի նախաձեռնվել:

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, մեզ հետ զրույցում ասաց. «Տեղի ունեցածի գնահատականը պետք է միանշանակ լիներ, սակայն հետևելով, թե սոցիալական ցանցերում ինչ է կատարվում, որքան շատ ներքին թուրքեր կան, տարակուսանք ապրեցի: Արամ Նիկոլյանն արել է հայ տղամարդուն վայել, թասիբով արարք: Այդ արարքն արժանի է միայն ծափահարությունների և քաջալերման: Արամի քայլը ոչ միայն Ադրբեջանին է ուղղված, այլև բոլոր նրանց, ովքեր Երևանում պատրաստվում էին Ադրբեջանի դրոշը ծածանել», - նշեց Մանթաշյանը: Նրա պնդմամբ՝ մերօրյա ոստիկանները սպասարկում են օտարի շահը.

«Ոստիկաններն անթաքույց կերպով, ստրկամտաբար ծառայում են իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին սպասարկում են թշնամու շահը», - ասաց մեր զրուցակիցը: