Քննիչ ա եկել մեր մայլեն

Քննիչ ա եկել մեր մայլեն

-Նիկո~լ, Նի-կո~ո~ո~լ, հեյ Նիկո~լ, քննիչը կանչում աաա, քննիչը կանչում աաա...
-Համմե՞...
-Ասում  եմ` քննիչը կանչում աաա, քննիչը կանչում աաա...
-Համմմե՞
-Համմե ու զահրումար, ասում եմ` քննիչը կանչում աաա...
-Քննիչն ի՞նչ...
-Կանչում աաա, կանչում աաա, կանչում աաա...
-Ասա` դե ռադ եղի, է...
Քիչ անց` քննիչի մոտ:
-Բարև Ձեզ, կարելի ա՞...
-Հա, առաջ արի քաղաքացի Փաշինյան, ստիպում եք սպասել, ի՞նչ կա, երևի զբաղված էիք, հա՞...
-Հա, լիքը հյուրեր ունենք, պիտի էդ մարդկանց հացավորենք:
-Հյուրասիրությունը լավ բան է իհարկե, բա դրո՞շն ինչու վառեցիք:
-Ի՞նչ դրոշ:
-Ադրբեջանի դրոշը:
-Ես ոչինչ չգիտեմ:
-Դուք ներկա եք եղել, և, առհասարակ, հսկա մարզահամերգային  համալիրն ներկա եղել:
-Բա որ այդքան մարդ ներկա է եղել, ինչո՞ւ եք միայն ինձ կանչել:
-Քաղաքացի Փաշինյան, չփորձեք հարցաքննությունը շեղել: Ադրբեջանցիները խառնվել էին ձեր հոտին, առաջինը Դուք եք նկատել: Դրոշը ներս է բերել Պետրոսը, վառել է Նիկոլյանը, Ադրբեջանի սպորտի նախարարը բողոքել է Պետրոսի կնոջը, ադրբեջանցիներին ճանապարհել է Կարեն Գիլոյանը: Էսքանդ հերիք եք:
-Լավ ա էլի, բա ինչո՞ւ չեք ասում` դրոշն այրելու դեմ բողոքել ա ՔՊ-ն, ներողություն ա խնդրել Հովիկը:
-Դրա համար էլ ՔՊ-ն ու Աղազարյան Հովիկը պարգևատրություն կստանան, իսկ Դուք կգնաք աշխատանքային գաղութ:
-Էյ հե~ե~ե~յ... Մեջդ էէէսքան մարդկություն չկա: Ուրեմն իմ աշխատակազմի ղեկավար Արայիկն ու ԱԱԾ տնօրենը պրեմյա ստանան` ես գնամ աշխատանքային գաղո՞ւթ: Այդ նրանք են պատասխանատու, եթե ուզում եք իմանալ...
-Նորից եմ կրկնում, քաղաքացի Փաշինյան, ադրբեջանցիները խառնվել են քո հոտին, այսինքն առաջինը տեսել եք Դուք, հետո ոտքերը բռնել է Պետրոսը, վառել է Նիկոլյանը...
-Տո լավ ենք արել վառել ենք: Դու էդ ժամանակ ո՞ւր էիր, գայիր` չթողնեիր...
-Դե բավական եղավ, ինձ քո հարցաքննությունը պետք չի:
-Դե որ պետք չի, վեր կաց, մեր գյուղից գնա...
-Պահ, պահ, պահ, վեր կաց մեր գյուղից գնա... Ուսիդ կեղտը մաքրիր:
-Սա կեղտ չի, թրիք ա, մինչև հիմա կեղտն ու թրիքն էլ իրարից չեք տարբերում, պարոն եվրաքննիչ: Դրոշ եք վառել... գործ եք կպցրել` մարդ եք զարմացնում: Բա իրենք որ Լաչինը փակել են, որ էդքան մարդ սպանեցին դա հե՞չ...