Աննա Հակոբյանին ներկայացնողը մեզ Ուկրաինայի սցենարով է տանում

Աննա Հակոբյանին ներկայացնողը մեզ Ուկրաինայի սցենարով է տանում

Բոլորդ հիմա խոսում, քննադատում եք Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանին։ Նա հայտարարել է, որ արցախցիները եթե հանրահավաքի մասնակցեն, օգնություն չեն ստանա։ Չեմ ասում՝ ինչու եք քննադատում, քննադատությունը պատճառ եղավ, որ նա ներողություն խնդրեց խորդուբորդ պատճառաբանությամբ։ Հարցն այն է, որ պետք է իմանալ, թե սուրենավանցու քամին որտեղից է փչում։ 

Հունիսի 16-ին նկարում պատկերված աղջիկը ներկայացավ․ Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին Anna Hakobyan ։ 

Էլ բառ ավելացնել պետք չի։ Արցախցիներին տեղահանելուց հետո Anna Hakobyan ներկայացողը որոշեց օգնել տիկնոջը՝ հայրենասիրության քողի ներքո հետևյալ ֆեյսբուքյան գրառմամբ՝ մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Եվ ֆեյսբուքում սկսեց գործունեություն ծավալել՝ եթե ազատ տներ կան խնդրում եմ գրեք։ Կամ էլ ՝ խնդրում եմ ով ինչ կահույք, տեխնիկա, սպիտակեղեն, անկողին․․․ Ինչևէ, նա վերհասկողությունը վերցրել էր ձեռքը՝ քաղաքական նկատառումով։ Ինձ նման բան ասելու համար հիմք է տալիս մի քանի ժամ առաջ գրած նրա ֆեյսբուքյան գրառումը․ 

Էս հարցին չէի ցանկանա անդրադառնալ այս քաոսային իրավիճակում, բայց խոսքս ուղղում եմ ՌԴ-ում տաքուկ նստած, Հայաստանից փախած, բայց հայրենիքը հոգեցունց սիրող (ոչ բոլորը) մարդկանց, ում վրա զինվորի արյուն կա, քանի որ զենքի փողերով գեներալները նրանց ժամանակին ռեստորաններով են քարշ տվել…ու հիմա էդ մասսան ակտիվ ընկած է ՀՀ պետականության կործանման հետևից…Ակտիվ ադրբեջանի ու ռդ-ի հոդվածներն է տարածում( ադրբեջանը սրա մասին էս գրեց, ռդ-ն նրա մասին էն գրեց)…Մենք մեղավոր չենք, որ դուք դժբախտ եք…Հերիք է ռուսական անձնագրով ու լգոտնի մետրոյի քարտով հայրենիք սիրեք…զզվելի եք արդեն…

Եվ մի կարևոր դիտարկում մեր սիրելի արցախցիների համար: Գիտեք, որ բոլորիդ սիրում եմ, բոլորդ իմն եք, բոլորիդ համար անհանգստանում եմ, բոլորիդ սիրով արձագանքում եմ, և եթե հանկարծ որևէ արցախցի մասնակցի Հայաստանակործան միտինգներին (ծուղակը չընկնեք, անգամ եթե փող խոստանան, տեսնում եք, որ ձեր փողերով գնված հյուրանոցներում էլ ձեզ տեղ չեն տալիս), նրանց անունները ֆիքսվելու են ու ընտանիքները զրկվելու են պետական աջակցությունկց (սա, ըստ օդում կախված լուրերի…լուրը պաշտոնական չէ, պարզապես աչքովս ընկավ, ցանկացա կիսվել ձեզ հետ): Կարծում եմ բոլորս գիտակցում ենք, որ այդ աջակցությունները տրամադրում է ՀՀ Կառավարությունը, հետևաբար նաև գիտակցում ենք արվող աշխատանքի ծավալն ու դժվարությունը:

Համբերություն եմ մաղթում բոլորիդ Ամեն բան հաղթահարելու ենք Մեր պետականությունը վաճառքի ենթակա չէ  

#Մենք
#Արցախցին_իր_տանն_է
Հա ու մի դիտարկում վերը նշված շեղվածին, էն որ Վարչապետի նկարը սրտիկում ես, բայց նրա տիկնոջ հասցեյին ինչ ասես գրում, բոլորս տեսնում ենք…Դու քեզ վաղուց սպառել ես …Առայժմ այսքանը

Հ.Գ.
Եվ միշտ հիշեք, որ այս ոճիրը իրականացրեց սպիտակ թուրքը…
Իսկ ռդ-ում հազարավոր հայեր կան, որոնց ամեն մեկը մի Հայաստան է ( գրածս կոնկրետ անձանց է վերաբերում):

Կարծում եմ բացատրելու բան չկա։ Ուշադրություն դարձրեք, որ Anna Hakobyan ներկացանողը ռդ- ն փոքրատառով է գրում, իսկ Ադրբեջան ու Թուրքիա բառերի բոլոր տառերը հավանաբար մեծատառով է գրում։ Ազգամիջյան ատելության այս քարոզիչը իր տիկնոջ հրամանով մեզ Ուկրաինայի սցենարով է տանում։ Սուրենավանցու հրամանը պարզ է, թե որտեղից էր։