Սպորտային սանկցիաներ կիրառելու հայտ են ներկայացրել

Սպորտային սանկցիաներ կիրառելու հայտ են ներկայացրել

Ուկրաինայի Ֆուտբոլային ասոցացիայի գործադիր կոմիտեն դիմել է ՖԻՖԱ-ին, խնդրելով Իրանի մասնակցությունը այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը արգելել։ Այս մասին հայտնում է Sky Sports պարբերականը։

Կիեւը հայտարարում է, որ Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում եւ նաեւ խախտում է ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ եւ 4-րդ կետերը, որոնք պահանջում են կազմակերպության անդամներից հարգել մարդու իրավունքները եւ պայքարել խտրականության դեմ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի քսանին՝ Քաթարում։