2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար

2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։ Իսկ ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ նման զգացում, երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հետիոտնային թույլատրող լուսացույցի առկայության պայմաններում, հետիոտնային անցման վրա անվադողերի տակ տրորելով՝ մահ է պատճառում հղի կնոջը և արդեն 2 տարի որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այդ արարքի համար։ Ավելին, ամեն ինչ արվում է դեպքի իրական հանգամանքները կոծկելու ուղղությամբ»։