Թրամփին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել

Թրամփին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հերթական մեղադրանքն է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի գործով։

Այս մասին ասվում է պաշտոնական փաստաթղթում, որը մտել է Ֆլորիդայի հարավային շրջանի դատարանի էլեկտրոնային տվյալների բազա, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Դոնալդ Թրամփին մեղադրում են պաշտպանական տեղեկատվությանն ապօրինաբար տիրապետելու մասով ևս մեկ հոդվածով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ գործով նոր մեղադրյալ է հայտնվել։ Նրա անունը Կառլոս դե Օլիվեյրա է։ Վերջինս մեղադրվում է մեկ այլ մեղադրյալ Վալտեր Նաուտայի ​​հետ միասին տեսախցիկների տեսագրությունները ոչնչացնելու փորձի մեջ:

Այսպիսով նրանք խոչընդոտել են արդարադատությունը։

Բացի այդ, Օլիվեյրան մեղադրվում է կեղծ ցուցմունք տալու, ինչպես նաև գաղտնի փաստաթղթերի տուփերը Թրամփի կալվածք տեղափոխելու հարցում Նաուտային օգնելու մեջ։