Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են, գրում է Page Six-ը։

Մինչ այդ` հուլիսի 18-ին, հայտնի դարձավ, որ զույգը երկրպագուներից թաքուն Լաս Վեգասի Little White մատուռում պսակադրվել է։ Իսկ այս անգամ մեծ արարողություն են կազմակերպել` հրավիրելով նաև հայտնի դեմքերի։ Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել Նևադայի Քլարկ շրջանում։

«Օգոստոսի 20–ի երեկոյան Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին ամուսնացել են, այս անգամ` աստղերի և ընտանիքի ընկերների ներկայությամբ»,–ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:

Հյուրերը, որոնց թվում են Աֆլեքի վաղեմի ընկերը՝ դերասան Մեթ Դեյմոնը և նրա կինը, սպիտակ են հագել, որպեսզի համապատասխանեն դեկորացիաներին և ծաղկային կոմպոզիցիաներին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ռեժիսոր Քևին Սմիթը և դերասան Ջեյսոն Մյուեսը։