Վարչապետը որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում

Վարչապետը որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում

Աֆղանստանի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան որոշել է առաջադրվել հաջորդ տարի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Աբդուլլան արդեն առաջադրվել էր նաեւ նախկին ընտրություններում՝ 2009 եւ 2014 թվականներին։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2019-ի ապրիլի 20-ին։ Մինչ այդ, տեղի քաղաքական շրջանակներում եւ միջազգային հանրության մոտ կա սպասում, որ մեկնարկած են լինելու կենտրոնական իշխանությունների եւ թալիբների միջեւ բանակցությունները։