Ծովային հրեշ են հայտնաբերել

Ծովային հրեշ են հայտնաբերել


Արեւմտյան Ավստրալիայի Բրում քաղաքի բնակիչ Տրեւիս Պաուերը լողափին ծովային հետաքրքրիր կենդանի է նկատել, տասնյակ շոշափուկ-ոտիկներով եւ մեծ երախով։

Ինչպես հաղորդում է Daily Express-ը։ Նա հայտնաբերած կենդանուն անվանել է ծովային հրեշ։ Պաուերը ասել է, որ սկզբում վախեցել է, կարծելով թե կենդանին թունավոր է, քանի որ ունի ինքնահատուկ գունավորում, հետո էլ մտածել է՝ սատկած է։

Ծովային կենսաբանության մասնագետները սկսել են հետազոտել հայտնաբերված կենդանուն։