Լրագրող է սպանվել

Լրագրող է սպանվել

Սպանվել է Reuters լրատվական գործակալության լրագրող Դանիշ Սիդդիքին։ Նա զոհվել է աֆղանական անվտանգության ուժերի եւ թալիբների բախման ժամանակ՝ բախումը լուսաբանելիս՝ Պակիստանի հետ սահմանային անցակետի մոտակայքում։

Հուլիսի սկզբներից Սադդիքին աշխպատել է աֆղանական հատուկ նշանակության ստորաբաժանումների տարածքում, որոնք գտնվել են այդ երկրի հարավում գտնվող Ղանդահար նահանգում, գրել է աֆղանական ուժերի եւ թալիբների բախումների մասին։ Վերջին ռեպորտաժը հրապարակվել էր հուլիսի տասներեքին։

Սադդիքին ծնվել է Մումբայում։ Ավելի քան տասը տարի աշխատել է Reuters-ում։ 2018 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ գեղարվեստական լուսանկարչության ոլորտում, այն աշխատանքի համար, որով նա եւ գործընկերները փաստաթղթավորել էին ռահինջա համայնքի դեմ կիրառված բռնությունները Մյանմայում։