Թուրքիայի հաջորդ թիրախը հայոց Բանակն է․․․

Թուրքիայի հաջորդ թիրախը հայոց Բանակն է․․․

Ողջ մնալու արվեստ (կրճատ՝ ՈՄԱ)-ն ստեղծվել է 2014 թվականին։ Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն է,  որի նպատակը Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ստեղծել ավելի մարտունակ բնակչություն։ 2014 թվականին դեռ Նիկոլ չկար, Արցախ կար ու Թուրքիայի կողմից այդ ժամանակ աղմուկ չէր բարձրացվել, որ ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է։ Այսօր ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի է այդ աղմուկը Թուրքիան  բարձրացրել է։ Թուրքիան ուզում է Հայաստանում նույնպես աշխատացնի արցախյան սցենարը։

44-օրյա պատերազմից, արցախյան վերջին սահմռկեցուցիչ վայրագություններից հետո առավել քան կարևորվում է նման հայրենասիրական կազմակերպությնների դերը։ Ի՞Նչ է ուզում Թուրքիան։ Որ հայերը խաղաղ մորթվե՞ն իրենց տանը ու որևէ պաշտպանական համակարգ չունենա՞ն։ Բոլոր պաշտպանական կառույցները ահաբեկչակա՞ն է համարելու,  ու ինչպես Արցախում, մարդկանց զինաթափի ու էթնիկ զտում կամ նոր ցեղասպանությու՞ն իրագործի։ Ինչով համոզված լինենք, որ  Թուրքիան ՈՄԱ-յի ու հայրենասիրական մյուս կազմակերպությունների չեզոքացումից հետո չի անցնելու հայկական Բանակի լուծարմանը։ Եթե Թուրքիան մոռացել է հայոց ցեղասպանությունը և այս իշխանության միջոցով փորձում է այս հարցը ևս մոռացության մատնել, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը, ողջ աշխարհը, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը, մոռացել ու չի հիշում այդ մասին։ 

Գիշերը չեն քնում ու առավոտը վեր կենում ու դառնում  բարեկամ, Հայաստանը դարեր շարունակ ցեղասպանվել, մաղվել է թշնամի պետությունների կողմից և այսօր ցեղասպանություն գործած պետությունը չի, որ պիտի հրահանգի Հայաստանին, որ իր քաղաքացիներին չսովորեցնի, թե ինչպե՞ս պաշտպանվել։ Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում միայն պաշտպանվել է։ Ու փորձել է ստեղծել անվտանգային պաշտպանական համակարգ։ Այդ անվտանգային համակարգով է կարողացել Թուրքիայի երախից խլել այս փոքրիկ Հայաստանը, որն այսօր գոյություն ունի։ Ու հիմա Թուրքիայի արցախյան սցենարը, որ Հայաստանում գործում է ահաբեկչական կազմակերպություն, մի նպատակ ունի։ Թույլ, իրեն ենթարկվող, ուրիշ բառ չեմ օգտագործում, ամենամեղմ երանգով եմ ասում, ուզում է Փաշինյանի միջոցով Հայաստան պետությունը ևս «կուլ տալ»։ Հակաահաբեկչական գործողությունների քողի տակ զորք մտցնել Հայաստան ու անել այն, ինչ արել է Արցախում՝ ցեղասպանություն, էթնիկ զտում։

ՈՄԱ-ն իրականացնում է դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց համար։ Դասընթացներն ընդգրկում են մի շարք ոլորտներ՝ հրազենային պատրաստություն,նետաձգություն, ավտոնոմ գոյատևում, ձեռնամարտ՝ Վին-Չուն, դանակի սպորտային նետում, ժայռամագլցում, կիրառական կենսաբանություն,բուժպատրաստություն, հոգեբանություն, քարտեզագիտություն, ռազմապար։ Նույն ռազմագիտություն առարկայի շրջանակներում երիտասարդներին կոփում է ֆիզիկական պատրաստությամբ։ Բայց այդ առարկան ֆինանսավորում էր պետությունը, որը և կտրեց ֆինանսավորումը, իսկ ՈՄԱ-ն ֆինանսավորվում է Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների աջակցությամբ։ Արդեն հասկանում ենք, թե ինչ նպատակ է հետապնդել Թուրքիան, երբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ռազմագիտություն առարկան դպրոցներից հանել է տվել։ Այսինքն՝ թուլացեք, հանձնվեք մեր կամքին։ Կվարվենք ձեզ հետ այնպես, ինչպես 1915 թվականին կամ ինչպես Արցախում։