Փաշինյանի տրամադրությունն այն չէր, ինչո՞ւ

Փաշինյանի տրամադրությունն այն չէր, ինչո՞ւ

Մարտի 1-ի զոհերի հիշատակը ոգեկոչող Նիկոլ Փաշինյանի կողքին ՀԱԿ-ից ոչ ոք չկար: Հավանաբար հենց դա էր պատճառը, որ Փաշինյանն իրեն կորցրել էր լրագրողների հարձակումից: Բա որ հանկարծ հարց տային այդ մասին, ի՞նչ էր պատասխանելու: Հազիվ կարողացավ ինչ-որ բան բստրել այն մասին, թե այդ ինչպես է պատահում, որ հայտարարում ես թե մարտի 1-ը բացահայտել ես, բայց իրականում ոչինչ չես բացահայտել, քան այն, ինչ բացահայտվել է քաղաքական դաշտում քո ֆիզիկական բացակայության պայմաններում: Ինչևէ, ոգեկոչեցին մարտի 1-ի հերոսներին, հշատակը խնկարկեցին, Նիկոլը գլուխ գովեց թե նրանցից մեկն էլ ինքն է եղել, Քլոյանը ինտերվյու տվեց, հուշարձանը բացեցին ու գնացին տուն, եկող տարի կրկին հավաքվելու համար:

Փաշինյանի տրամադրությունն ակնհայտորեն այն չէր: Քիչ էին նաև ծաղիկները, չկար պատվո պահակախումբը, որ օրեր առաջ Թումանյանի արձանի շուրջ էին կանգնեցնել: Մտածեցի՝ հաստատ էլի ինչ-որ բան է տեղի ունեցել, որ մեզ չեն ասում: Էս մտքերով էի, որ կայծակի արագությամբ տարածվեց Իջևան քաղաքաի դատախազի բնակարանը թալանելու լուրը: 25 հազար ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր են տարել, բայց դա դեռ ամենը չէ՝ իրական վնասի չափը ճշտվում է: ՔՊ-ն էլի ուշադրություն է շեղում՝ անցավ մտքովս: Մասկի-շոուների մեր ժամանակներում ո՞վ է 25 հազար ԱՄՆ քյաշ դոլարը տանը պահում: Էն էլ դատախազ մարդ: Շատ մեծ ջանքեր ներդրեցի, որպեսզի չծիծաղեմ այս ինֆորմացիայի վրա, բայց երբ ասին, որ Իջևանի գլխավոր դատախազ Վասիլ Սարգսյանը ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ տղան է, ոչ միայն ծիծաղս զսպել չկարողացա, այլև տարօրինակ հարցեր առաջացան իմ մեջ, դիցուք՝ որտեղի՞ց Իջևան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանին 25 հազար ԱՄՆ դոլար, որ մի հատ էլ թալանեն…
Զգում եք, չէ՞, որ հոդվածս շատ ցաքուցրիվ է ստացվում: Բոլորովին այլ բանի մասին էի ուզում գրել, բայց խնդրեմ, էլի ուշադրությունս շեղեցին: Ճիշտ այդպես էլ մեր հասարակության հետ են վարվում ՀՀ իշխանությունները՝ մի հիմար բան են բստրում, հասարակությունն սկսում է տժժալ ու կարևոր բաները դուրս են մնում նրա ուշադրությունից: Ահավասիկ, քիչ էր մնում ես էլ մոռանայի, թե ինչի մասին էի գրելու այսօր:

Եվ այսպես, ՀՀ նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ՌԴ արտգործնախարարը եկավ մեր տարածաշրջան, գնաց Բաքու, բայց չբարեհաճեց Երևան մտնել: Ինչո՞ւ: Սա նույնիսկ վիրավորական է: Չէ՞ որ Բաքվում քննարկվել են հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր: Առանց մե՞զ: Չէ, դուք մի հատ պատկերացրեք՝ Լավրովը Բաքվում քննարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և վերադառնում Մոսկվա: Մեզ հետ քննարկելու բան չոնե՞ր, թե՞ պաշտոնական Երևանը Լավրովին լիազորել է իր փոխարեն բանակցություններ վարել Բաքվի հետ:

Բաքվում Լավրովը «լիչնի նեպրիյազն» է արտահայտել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին՝ ասելով, որ այդ առաքելությունը հարցեր է առաջացնում Մոսկվայում, բայց դա արդեն Հայաստանի ընտրությունն է: Ինչո՞ւ Լավրովը չեկավ և այդ մասին Երևանում չխոսեց: Վախեցա՞վ Նիկոլից ու Արարատ Միրզոյանից: Իհարկե՝ ոչ: Սա արհամարհանք էր, ոչ թե վախ, սա թշնամուդ առջև քեզ քաղաքական առումով ու բարոյապես ոչնչացնելու մաստեր-կլաս էր: Եվ Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է նախ Գյումրու կարկանդակ-կուկուռուզով հիստերիա առաջացներ հայ հասարակության շրջանում, ապա այդպես էլ չվերաբացահայտված մարտի 1 խնկարկեր, որպեսզի հայ հասարակությունը հաց և տեսարաններ ունենա, մինչև Լավրովի ադրբեջանական այցի ավարտը: Բայց պետք է ասել, որ տեսարանները քչություն էին անում, և, խնդրեմ, օգնության հասավ Իջևան քաղաքի դատախազ և ՆԳ նախարարի մորաքրոջ տաղա Վասիլ Սարգսյանի բնակարանը թալանելու և 25 հազար դոլար տանելու լուրը:
Է