«Հրապարակ». ԲՀԿ մարզային կառույցներում իրարանցում է սկսվել

«Հրապարակ». ԲՀԿ մարզային կառույցներում իրարանցում է սկսվել


Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։ ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի եւ դրանք պահում է նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջաններում։ Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել։