Ի՞նչ են 2022 թ․ բանակցել Կիևն ու Մոսկվան Թուրքիայում․ նոր մանրամասներ

Ի՞նչ են 2022 թ․ բանակցել Կիևն ու Մոսկվան Թուրքիայում․ նոր մանրամասներ

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին պնդում է, որ Մոսկվան երբեք չի ձգտել նվաճել Ուկրաինան։ 

Նրա խոսքով՝ Արևմուտքը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական գործողություններ են հրահրել երկու երկրների միջև, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Մեդինսկին լույս է սփռել Ուկրաինայի հետ բանակցությունների վրա, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում 2022 թվականի գարնանը։

«Ուկրաինայի չեզոքության և ՆԱՏՕ չմտնելու պահանջը շատ կարևոր էր, բայց ես ընդգծեմ, որ բացի սրանից, մեր կողմից անվերապահ պահանջների թվում էր Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, այնուհետև Դոնբասի հանրապետությունների անկախությունը։ 

Մեծ թվով մարդասիրական պահանջներ կային, բայց մենք ելնում էինք ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից։ 

Ռուսաստանը երբեք իր առջեւ նպատակ չի դրել նվաճել Ուկրաինան․ ըստ այդմ՝ Արևմուտքը և Զելենսկին մեր երկրներին ներքաշել են լիարժեք ռազմական գործողությունների մեջ»,- ասել է նա։

Մեդինսկին հավելել է, որ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի կողմից առաջադրված նպատակներն ու խնդիրները կատարվեն ռազմական հատուկ գործողության շրջանակում։