Թբիլիսի-Երևան չվերթը մի քանի անգամ թանկացել է

Թբիլիսի-Երևան չվերթը մի քանի անգամ թանկացել է

Վրաստան-Ռուսաստան հակամարտության նոր ալիքը, որը արտահայտվում է նաև տնտեսական պատժամիջոցների տեսքով, հանգեցրել է նրան, որ Թբիլիսիից Երևան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերը մի քանի անգամ թանկացել են:  Այս մասին հաղորդում է Վրաստանում գործող հայալեզու «Ալիք մեդիա» պարբերականը։Վրացական ավիափոխադրող Georgian Airways ընկերության պաշտոնական էջում առաջիկա չվերթը՝ հուլիսի 10-ին է, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ էկոնոմ կարգով՝ 800 լարի է (մոտ 280 դոլար), առաջին կարգով՝ բիզնես կարգով՝ 1230 լարի (մոտ 430 դոլար):
Հարկ է նշել, որ մեկ ամիս առաջ նույն ուղղությամբ ավիատոմս կարելի էր ձեռք բերել մոտ 100 դոլարով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։