Տեսնենք՝ ինչ հետևանքներ կունենա այս այցը. Շարմազանով

Տեսնենք՝ ինչ հետևանքներ կունենա այս այցը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018-ին Բոլթոնը եկավ Հայաստան ու խորհուրդ տվեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։
Արդյունքում Արցախի 75 տոկոսը սրանք հանձնեցին, 5.000 տղա զոհաբերեցին, Հայ Դատից հրաժարվեցին, Վեհափառի դեմ արշավեցին, Վեհարանը գրեթե գրավեցին, ԱԺ ամբիոնը տրանսգենդերով պղծեցին։
Երեկ հաստատվեց, որ Հայաստան է ժամանել ու Փաշինյանի հետ հանդիպել ամերիկյան «ЦРУ»-ի Ուիլյամ Բըրնսը։
Թե ի՞նչ է ասել նա Փաշինյանի ականջին՝ դժվար է իմանալ։
Բայց փաստ է, որ նրա այցից հետո հայ ու ադրբեջանցի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Թբիլիսիում։
Տեսնենք՝ ի՞նչ հետևանքներ կունենա այս այցը»: