Արդարադատության նախկին նախարարի դուստրն ամուսնացել է. ովքեր են ներկա եղել (Տեսանյութ)

Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Մեր տեղեկություններով՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել: Նվագել է Երվանդ Երզնկյանի նվագախումբը, երգել են այսօր ամենապահանջված երգիչներ Գարիկն ու Սոնան, Արամեն եւ Անդրանիկ Սարկավագը՝ «Գաթա» բենդով:Հարսանիքի հանդիսավարներն են եղել «Արմքոմեդիի» Սերգեյը եւ Woman`s Club-ի Տոման: