Տիգրանաշենը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք

Տիգրանաշենը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք

Չկա որևէ փաստաթուղթ, որով Տիգրանաշենը երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանի նկարած ՀՀ մակետի վրա Տիգրանաշենն անկլավային տրամաբանությամբ պետք է լինի ծակի տեսքով, բայց այնտեղ ծակեր չկան։Եթե պայմանական դիտարկենք, որ Տիգրանաշենն անկլավ է, ապա մինչև Նախիջևանի սահման 12 կմ է, որը նույնպես Փաշինյանը պատրաստվում է տալ։ Այս մասին այսօր Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բարգարտյանը։

«Տիգրանաշենը տալով ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք և մնում է Վեդիով շրջանցող ճանապարհը։
Բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը Արարատի մարզում, իսկ Վայոց Ձորի մարզից Չիվան ու Երփինն են վարի գնում։ Այս գյուղը հանձնելով 4 գյուղ է դատարկվում»,- ասել է Հրանտ Բագրայնաը։