ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել էն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով:

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։

Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, 5-րդ–ում ՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, վեցերորդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն է, «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն յոթերորդն է,  «Ջեյ թի այ Արմենիա»-ն ութերորդն է, «Սի փի էս էներջի գրուպ»-ը՝ իններորդը, խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։

Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։