Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ․ Մարիա Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ․ Մարիա Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրն ուղղակիորեն կապված չէ Ղարաբաղյան կարգավորման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա մասնավորապես ասել է, որ ռուսական կողմը ելակետ է ընդունում այն, որ խնդիրն առաջացել է միջազգային չձեւակերպված սահմանի պատճառով։ Իսկ ընդհանուր ֆոնը, ըստ Զախարովայի, խորացնում է փոխվստահության պակասորդը։

«Մենք բազմաթիվ անգամներ ընդգծել ենք, որ կայուն եւ տեւական լուծման համար այդ խնդրի, հարկավոր է որքան հնարավոր է արագ գործարկել սահմանների դելիմիտացիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ դրա հետագա դեմարկացիայով հանդերձ։ Մենք պատրաստ ենք հարկ եղած խորհրդատվական աջակցությունը տրամադրել եւ ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ ռազմական գերատեսչությունների գծով, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում նաեւ՝ հանուն իրավիճակի դե-էսկալացիայի»։