Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենօրյա մահացության նոր հակառեկորդ

Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենօրյա մահացության նոր հակառեկորդ

Ճապոնիայում վերջին 24 ժամում ավելի քան 460 մարդ է մահացել կորոնավիրուսից, այդպիսով երկիրը թարմացրել է կորոնավիրուսից մահացության ամենօրյա հակառեկորդը։

Օրական արձանագրվել է վարակման ավելի քան 230 հազար դեպք։ Սա համաճարակի ողջ ժամանակահատվածի առավելագույն ցուցանիշը չէ, սակայն մի շարք տարածաշրջաններում վարակվածների թիվը թարմացրել է հակառեկորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ NHK հեռուստաալիքին հղումով։

Մասնագետները զգուշացնում են, որ վարակվածների թվի կտրուկ աճ կարող է գրանցվել հունվարի երկրորդ կեսին, օրական հիվանդացության ցուցանիշն այս --ժամանակահատվածում կարող է գերազանցել 450 հազարը։

Ճապոնիայում համաճարակի պատճառով սահմանափակումներ չկան, սակայն հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։