Փլուզում՝ Թուրքիայում

Փլուզում՝ Թուրքիայում

Թուրքիայում 10 մարդ հոսպիտալացվել է հյուսիսային Սարիղամիշ քաղաքի հյուրանոցներից մեկի տանիքի փլուզումից հետո։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը։

«10 մարդ վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են»,- ասել է նա հավելելով, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, շենքում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ, որոնց շրջանակներում հյուրանոցի նախասրահում թատերական ներկայացում է տեղի ունեցել։ Առաստաղի փլուզումից հետո դեպքի վայր են ժամանել բազմաթիվ փրկարարներ։ Նրանք դեռ շարունակում են աշխատել։