Ուզում եք վատանա՞ պրն Գասպարյանը, թողեք մի հատ․ կինը հարցեր տվեց Վովա Գասպարյանին

Ուզում եք վատանա՞ պրն Գասպարյանը, թողեք մի հատ․ կինը հարցեր տվեց Վովա Գասպարյանին

Թողեք, ես պիտի ասեմ իմ ասածը նրան։ Թողեք, չի վատանա, ոչ մի բան էլ։ Նրա պաշտոնավարման ընթացքում որդուս սպանել են 9 տարի առաջ։ Այո, սպանել են, Գյումրիում են սպանել»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում հերթական նիստից առաջ դիմելով նախկին ոստիկանապես Վովա Գասպարյանին ասաց մի կին, որը սպասում էր նրան։

Սկզբում Գասպարյանը անգամ չէր ուզում լսել նրան, սկսեց բղավել կնոջ վրա, սակայն երբ լսեց որդու սպանության մասին, մոտեցավ ու թույլ տվեց, որ կինը խոսի։ «Ուզու՞մ եք վատանա, թողեք մի հատ»,- ասում էին Գասպարյանին ուղեկցողները։