Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի․ վաղը կմեկնարկի դատավարությունը 

Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի․ վաղը կմեկնարկի դատավարությունը 

Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին կսկսվի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական գործընթացը։

Տեղեկությունը հայտնում է CNN-ը։

Հարուցված քրեական գործով ամերիկացին մեղադրվում է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին կաշառելու փորձի մեջ՝ իրենց սեռական հարաբերությունների մասին գաղտնիքը չբացահայտելու նպատակով։

Նշվում է, որ բոլոր 18 երդվյալ ատենակալներն առաջին անգամ կհանդիպեն երկուշաբթի առավոտյան, երբ կսկսվի դատավարությունը:

Թրամփի փաստաբանները հերքում են մեղադրանքը, իսկ ԱՄՆ-ի նախկին առաջնորդն այս ու իրեն վերագրվող մյուս մեղադրանքները համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդում՝ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։