ՆԱՏՕ-ի զորավարժանքներ՝ Ռուսաստանի «քթի տակ»

ՆԱՏՕ-ի զորավարժանքներ՝ Ռուսաստանի «քթի տակ»

Լիտվայի և Լեհաստանի զինվորականները ՆԱՏՕ-ի դաշնակիցների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացնում Սուվալսկիի միջանցքի շրջանի տարածքում։ Այս մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը։

«Զորավարժությունների մասնակիցներին հանձնարարված է բրիգադի մակարդակով շտաբի վերապատրաստում իրականացնել պաշտպանական ռազմական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու համար՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժություններին մասնակցում են Ժեմայտիայի մոտոհրաձգային բրիգադի և դաշնակից ստորաբաժանումների 1,5 հազար զինվորականներ, ինչպես նաև մոտ 200 միավոր զինտեխնիկա։ Բացի լեհական ստորաբաժանումներից, վարժանքներին մասնակցում են ամերիկացի և պորտուգալացի զինվորականներ։ Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 26-ը։

Սուվալսկիի միջանցքը Լիտվայի և Լեհաստանի սահմանի մոտ 64 կմ երկարությամբ հատված է, որը հարում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզին և Բելառուսի Գրոդնոյի մարզին։