Պենտագոնը միջոցներ է գտել Կիևի համար, բայց Բայդենը գոհ չէ

Պենտագոնը միջոցներ է գտել Կիևի համար, բայց Բայդենը գոհ չէ

ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության փաթեթը, որը հրապարակվեց նախօրեին, բավարար չէ, Կոնգրեսը պետք է հաստատի մեծ բյուջետային հատկացումներ Կիևին աջակցելու համար։  Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից առաջ։

«Այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է Ուկրաինային հրատապ ռազմական օգնություն տրամադրելու մասին՝ օգտվելով Պենտագոնի՝ նախկինում հաստատված պայմանագրերից ստացված խնայողություններից: Ես իրավունք ունեմ դա անել առանց Կոնգրեսից լրացուցիչ գումար խնդրելու: Այն, ինչի մասին այսօր հայտարարեցինք, պարզապես մեզ համար բավարար չէ: Կոնգրեսն այժմ պետք է ընդունի երկկուսակցական ազգային անվտանգության օրինագիծը, որը ներառում է Ուկրաինային հրատապ ֆինանսավորում»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
«Մենք պետք է գործենք, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Բայդենը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է Կիևին մինչև 126 մլն դոլարի չափով օգնություն ցուցաբերել։

Այս մասին ասված է պետության ղեկավարի Վաշինգտոնում հրապարակված հուշագրում։