Ռուսաստանը կդառնա մուսուլմանական երկիր՝ Հաբիբ Նուրմագոմեդովն էլ նրա նախագահը․ Մարգարիտա Սիմոնյան

Ռուսաստանը կդառնա մուսուլմանական երկիր՝ Հաբիբ Նուրմագոմեդովն էլ նրա նախագահը․ Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չորս պատճառ է մեջբերել, որոնցով պայմանավորված, Ռուսաստանը պետք է բոլոր ազգությամբ ռուսներին քաղաքացիություն շնորհի։ «Տելեգրամի» իր էջում նա ներկայացրել է իր մոտեցումները, նշելով, որ եթե այս կերպ չվարվի, ապա 2040 թվականին Ռուսաստանը բոլորովին այլ դիմագծով կներկայանա։ «Սկսենք նրանից, որ Ռուսաստանը կդառնա մահմեդական երկիր։ Դա բժշկական փաստ է, որը հաստատվում է բազմաթիվ հաշվարկներով։ Ոչինչ չունեմ իսլամի դեմ, ինչպես եւ որեւէ այլ կրոնի դեմ։ Սակայն պատկերացրեք, որ այդ ժամանակ, երբ ձեր երեխաները կլինեն ձեր այժմյան տարիքում, երկրում նախագահ կլինի Հաբիբ Նուրմագոմեդովը»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։ Հայտնի լրագրողը պարզաբանել է, որ ինքը ցանկանում է, որպեսզի իր երկիրը պահպանվի ու իր երեխաներին հասնի այն դիմագծով, ինչ դիմագծով որ կա հիմա։