ԲՀՀ գրասենյակի դիմաց իրավապաշտանները նարդիի ակցիա են անում

ԲՀՀ գրասենյակի դիմաց իրավապաշտանները նարդիի ակցիա են անում

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի՝ «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ  նարդի խաղալու «ակցիային» արձագանքել են նաև իրավապաշտպան,Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը և փորձագետ Դանիել Իոաննիսյանը։

Նախքան նարդուն անցնելը, Լևոն Բարսեղյանը բացատրեց, թե ո՞րն է ակցիայի նպատակը։

«Ես համարում եմ, որ բոլորն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, ինչպես նախորդ օրերին այստեղ արտահայտվածները։ Եվ անկախ մեր գնահատականներից, թե ինչ է տեղի ունeցել նախորդ օրերին, մենք այս գնահատականը կտանք։  Մենք որոշեցինք, որ սա էլ հանրային տարածք է ու որոշեցինք մեր ազատ ժամանակը այստեղ անցկացնել»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

Նա ասաց, որ նարդի խաղում է 4 տարեկանից, Արթուր Սաքունցը՝ 5-րդ դասարանից։ Նա ասաց, որ ակցիայի նպատակը տարածքը «ՎԵՏՕ» -ականներից ազատագրելը չէ։

Նա նշեց, որ գիշերը ինչ-որ մարդիկ եկել են և ստորագրել են՝ «Սորոսի վաստակներ», ինքն էլ կասկածներ ունի, որ սա «գյալմապիցառուներ», «սերժատառականներ» են։