Հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր. հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները

Հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր. հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Փենսիլվանիա նահանգի Ֆոլս Թաունշիփ գյուղում անհայտ զինված տղամարդու հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է Fox 29 տեղական հեռուստաալիքը։

Լրատվամիջոցօի հաղորդմամբ՝ մի քանի տեսակի զենքերով զինված անհայտ անձը գողացված մեքենայով շրջում է քաղաքում։ Նա արդեն մի քանի հարձակում է իրականացրել քաղաքի տարբեր հատվածներում, զոհերի թիվը չի նշվում։

Հրաձգությունը տեղի է ունեցել Սուրբ Պատրիկի օրվա շքերթի վայրի մոտ։ Կազմակերպիչները ստիպված են եղել չեղարկել այն։ Ոստիկանությունն ահազանգել է, կարգադրել փակել մոտակա առևտրի կենտրոնները և բնակիչներին հորդորել փակվել տներում և դուրս չգալ, քանի դեռ հանցագործի որոնողական աշխատանքները շարունակվում են։